Մատչելիության հղումներ

logo-print

Նավթարդյունահանողները Դոհայում քննարկում են նավթի գների վրա ազդելու հնարավորությունները


Նավթարդյունահանող երկրները Քաթարի մայրաքաղաքում քննարկում են արդյունահանման ծավալների հնարավոր սառեցումը` համաշխարհային շուկայում նավթի գների բարձրացման նպատակով:

Դոհայում ապրիլի 17-ին անցկացվող հավաքին մասնակցում են 15 երկրների պատվիրակություններ, այդ թվում Նավթարդյունահանող երկրների կազմակերպության (OPEC) անդամ երկրները և Ռուսաստանը:

Իրանը հրաժարվել է մասնակցել նավթարդյունահանողների հավաքին, պաշտոնական Թեհրանը դեմ է արդյունահանման ծավալների սառեցմանը, քանի դեռ իր կողմից նավթարդյունահանման մակարդակը չի հասել նախքան պատժամիջոցները ունեցած ծավալներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG