Մատչելիության հղումներ

Հրազդանում ընտրողների բարձր ակտիվություն է արձանագրվում


Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով` Հրազդանում անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ժամը 11:00-ի դրությամբ քվեարկել է 7050 ընտրող, կամ Հրազդանում ձայնի իրավունք ունեցող 44320 ընտրողների 15,91 տոկոսը:

«Ազատությունն» այցելել է մի շարք ընտրատեղամասեր և ընտրողների կուտակումներ արձանագրել:

Հրազդանում համայնքի ղեկավարի պաշտոնի համար այսօր անցկացվող ընտրություններում պայքարում են գործող քաղաքապետ, իշխող ՀՀԿ-ի կողմից առաջադրված հանրապետական Արամ Դանիելյանը, Հրազդանի նախկին քաղաքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված Սասուն Միքայելյանը և «Հայկական վերածնունդ» կուսակցության կողմից առաջադրված Արթուր Միսակյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG