Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ. Ադրբեջանական կողմին թույլատրվել է շարունակել դիակների որոնողական աշխատանքները


ԼՂ Պաշտպանության նախարարության շենքը Ստեփանակերտում, արխիվ

ԼՂ Պաշտպանության նախարարության շենքը Ստեփանակերտում, արխիվ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների միջնորդությամբ, այսօր հայկական կողմը ադրբեջանական կողմին թույլատրել է շփման գծի հյուսիսային ուղղությամբ շարունակել դեռևս ապրիլի 8-ից սկսված զոհվածների դիակների որոնողական աշխատանքները, տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը:

Երեկ ԼՂ ՊՆ-ն հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից իրականացվող ինժեներական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է հակառակորդի մեկ դիակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG