Մատչելիության հղումներ

Այսօր Հրազդանում անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իշխող Հանրապետական կուսակցությունից առաջադրված քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի շտաբի պետ Մաթևոս Ավանեսյանը հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացնող ընդդիմադիր թեկնածու Սասուն Միքայելյանը աջակիցների հետ ընտրատեղամասից դուրս հարձակվել են իր վրա և ծեծել:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Ալեն Սիմոնյանը «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց, որ երբ Սասուն Միքայելյանը գնացել է ընտրելու, նրան տեղեկացրել են, որ ընտրատեղամասի մոտ կանգնած մեքենայից ընտրակաշառք են բաժանում: Երբ Միքայելյանը մոտեցել է մեքենային, ընտրակաշառք բաժանող անձը հայհոյել է ու դիմել փախուստի:

Հրազդանում համայնքի ղեկավարի պաշտոնի համար այսօր անցկացվող ընտրություններում պայքարում են գործող քաղաքապետ, իշխող ՀՀԿ-ի կողմից առաջադրված հանրապետական Արամ Դանիելյանը, Հրազդանի նախկին քաղաքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված Սասուն Միքայելյանը և «Հայկական վերածնունդ» կուսակցության կողմից առաջադրված Արթուր Միսակյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG