Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ. Oպերատիվ իրադրության փոփոխություն չի արձանագրվել


ԼՂ ՊԲ զինծառայողները շփման գծում մարտական հերթապահության ժամանակ, ապրիլ, 2016թ.

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ապրիլի 16-ի լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրության փոփոխություն չի արձանագրվել:

«Առաջնագծի ողջ երկայնքով հակառակորդը ընդմիջումներով շարունակել է խախտել կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված բանավոր պայմանավորվածությունը` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, իսկ հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղությամբ նաև` 60 մմ-ոց (1 արկ), 82 մմ-ոց (3 արկ) ականանետեր և ՀԱՆ-17 տիպի նռնականետ (10 արկ): Ընդհանուր առմամբ գիշերվա ընթացքում հակառակորդը կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածությունը խախտել է շուրջ 65 անգամ», - ասված է ԼՂ ՊՆ հրապարակած հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG