Մատչելիության հղումներ

logo-print

Գոռ Մինասյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն․ Հայաստանը՝ լավագույնը 2016-ի առաջնությունում


Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության +105 կգ քաշային կարգի «A» ենթախմբում Հայաստանը ներկայացնող Գոռ Մինասյանին հաջողվել է նվաճել Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը՝ երկամարտի ընդհանուր 442 կիլոգրամ (205+237) արդյունքով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի 21-ամյա ներկայացուցչի գլխավոր մրցակիցը Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Տալախաձեն էր, ով երկամարտի ընդհանուր 463 կիլոգրամ (212+251)՝ Եվրոպայի առաջնությունների համար ռեկորդային արդյունքով դարձել է առաջնության հաղթողը:

Ֆյորդեում մի քանի օր տևած Եվրոպայի ծանրամարտի առաջնությունն այս քաշային կարգով ավարտվեց: Հայաստանի կանանց հավաքականը առաջին տեղը գրավեց նվաճած մեդալների հաշվարկով, իսկ տղամարդկանց հավաքականը երկրորդն է: Կանանց և տղամարդկանց հավաքականների ընդհանուր ցուցանիշով Հայաստանը դարձավ լավագույնը ծանրամարտի 2016 թվականի Եվրոպայի առաջնությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG