Մատչելիության հղումներ

Այսօր շփման գծում իրադրությունը մնացել է նույնը․ ԼՂ ՊՆ


ԼՂ ՊԲ զինծառայողը շփման գծում մարտական հերթապահության ժամանակ, ապրիլ, 2016թ․
ԼՂ ՊԲ զինծառայողը շփման գծում մարտական հերթապահության ժամանակ, ապրիլ, 2016թ․

Այսօր օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը մնացել է նույնը, փոխանցում է Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը:

Հաղորդագրության համաձայն՝ որոշ հատվածներում հակառակորդը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը, իսկ հյուսիսարևելյան՝ (Մարտակերտ) ուղղությամբ կիրառել է նաև 82 միլիմետրանոց ականանետ (3 արկ):

«Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները հիմնականում պահպանել են կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածությունը և պատասխան քայլերի դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում», - ասված է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG