Մատչելիության հղումներ

logo-print

Եվրոպայի չեմպիոն դարձավ նաև Հռիփսիմե Խուրշուդյանը


Հռիփսիմե Խուրշուդյանը Լոնդոնի Օլիմպիական խաղերում, օգոստոս, 2012թ․

Հռիփսիմե Խուրշուդյանը Լոնդոնի Օլիմպիական խաղերում, օգոստոս, 2012թ․

Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության կանանց +75 կիլոգրամ քաշային կարգի «A» ենթախմբում Հայաստանը ներկայացնող Հռիփսիմե Խուրշուդյանին հաջողվել է նվաճել Եվրոպայի չեմպիոնի կոչումը՝ ցույց տալով երկամարտի ընդհանուր 250 կիլոգրամ (113+137) արդյունք:

«Արմենպրես»-ը հայտնում է նաև, որ Եվրոպայի առաջնության տղամարդկանց 105 կիլոգրամ քաշային կարգի «A» ենթախմբում Հայաստանի ներկայացուցիչ 19-ամյա Սիմոն Մարտիրոսյանը նվաճել է բրոնզե մեդալը՝ երկամարտի ընդհանուր 402 կիլոգրամ (182+220) արդյունքով, մինչև վերջին պահը պահպանելով Եվրոպայի չեմպիոն դառնալու հնարավորությունը:

Հիշեցնենք՝ Եվրոպայի առաջնության կանանց մրցաշարում օրեր առաջ հաղթեց Նազիկ Ավդալյանը, հայաստանցի ևս երկու ծանրամարտիկներ՝ Անդրանիկ Կարապետյանը և Տիգրան Մարտիրոսյանը, նվաճեցին, համապատասխանաբար, Եվրոպայի չեմպիոնի և փոխչեմպիոնի կոչումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG