Մատչելիության հղումներ

logo-print

Հրազդանում ընտրակաշառքի վերաբերյալ հրապարակումները ուղարկվել են ՀՔԾ


Հրազդան համայնքի ղեկավարի թեկնածու, գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի նախընտրական շտաբում ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները, նաև՝ տեսանյութերի հղումները, Հայաստանի գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերի քննության վարչության կողմից ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ)՝ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար: Այդ մասին ասված է դատախազության հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ Հրազդանում քաղաքապետի ընտրությունները կանցկացվեն վաղը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG