Մատչելիության հղումներ

Անցած մեկ շաբաթում շփման գծում օպերատիվ իրադրությունը չի փոփոխվել․ ԼՂ ՊԲ


ԼՂ ՊԲ հրետանային ստորաբաժանումը Մարտունի քաղաքի մոտ, 7-ը ապրիլի, 2016թ․

ԼՂ ՊԲ հրետանային ստորաբաժանումը Մարտունի քաղաքի մոտ, 7-ը ապրիլի, 2016թ․

Ապրիլի 10-16-ը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել, հաղորդում է Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 և 82 միլիմետրանոց ականանետերից ու ՀԱՆ-17 տիպի նռնականատերից խախտել կրակի դադարեցման մասին կողմերի միջև ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը: Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել առաջնային գծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա, որոնք աստիճանաբար վեր են ածվել միջադեպերի, ինչի արդյունքում եղել են նաև կորուստներ», - ասված է հաղորդագրությունում:

Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը վերահսկում են իրենց վստահված պետական սահմանը և ձեռնարկում իրադրությանը համահունչ գործողություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG