Մատչելիության հղումներ

Պապը Լեսբոսից Վատիկան է տեղափոխել 12 միգրանտի


Հունաստան - Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ժամանում է Լեսբոս կղզի, 16-ը ապրիլի, 2016թ․
Հունաստան - Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ժամանում է Լեսբոս կղզի, 16-ը ապրիլի, 2016թ․

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը այցելել է հունական Լեսբոս կղզի՝ այստեղ հանդիպելով միգրանտներին:

«Ուզում եմ ձեզ ասել, որ դուք մենակ չեք», - փախստականներին այս խոսքերով է ողջունել Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետը, ապա դիմելով աշխարհին՝ կոչ է արել ցուցաբերել «հասարակ մարդասիրություն»:

Պապը Վատիկան է տեղափոխել 12 միգրանտի:

Միգրանտների ճամբարում հազարավոր մարդկանցից շատերը կանգնած են Թուրքիա արտաքսվելու խնդրի առջև:

Այսօր Վատիկանը հայտարարել է, որ Ֆրանցիսկոս պապի այցը Լեսբոս մարդասիրական և կրոնական քայլ է, չի ներառում քաղաքականություն կամ քննադատություն Եվրամիության հասցեին, թեև հարյուր հազարավոր միգրանտներ բախվել են ԵՄ-ի սահմանափակումների հետևանքով առաջացած դժվարությունների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG