Մատչելիության հղումներ

Հայոց երկու կաթողիկոսները 500-հազարական դոլար են փոխանցել Ղարաբաղին


Լեռնային Ղարաբաղ - Ամենայն Հայոց և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսները Շուշիում, 14-ը ապրիլի, 2016թ․
Լեռնային Ղարաբաղ - Ամենայն Հայոց և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսները Շուշիում, 14-ը ապրիլի, 2016թ․

Հինգշաբթի երեկոյան, ավարտելով երկօրյա այցը Լեռնային Ղարաբաղ, Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը և Արամ առաջին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը վերադարձել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ այցի ընթացքում տեղի ունեցած հանդիպումների և արարողությունների ժամանակ Ամենայն Հայոց կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսն իրենց զորակցությունն են հայտնել Լեռնային Ղարաբաղի իշխանություններին, ժողովրդին ու Պաշտպանության բանակին` աղոթելով, որ Աստված խաղաղություն պարգևի Արցախ աշխարհին:

Գարեգին երկրորդը Լեռնային Ղարաբաղին է փոխանցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և թեմերի կողմից հանգանակված 500 հազար դոլար գումար, նույնքան գումար Արամ առաջինը փոխանցել է նույն նպատակի համար Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության և թեմերի կողմից:

Ամենայն Հայոց և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսների կոչով կազմակերպված հանգանակությունները թեմերում կշարունակվեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG