Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանը Էրեբունի բ/կ-ում տեսակցել է վիրավոր զինծառայողներին


Լուսանկարը՝ ՊՆ-ի

Լուսանկարը՝ ՊՆ-ի

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ երեկոյան այցելել է Էրեբունի բժշկական կենտրոն:

Նախարարը տեսակցել է ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողներին, որոնցից շատերի վիճակը օրեցօր կայունանում է:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ռազմական գերատեսչության ղեկավարը հատուկ ուշադրություն է դարձրել ծանր վիրավորների վիճակին, զրուցել է զինծառայողների հետ, քաջալերել նրանց և մաղթել շուտափույթ ապաքինում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG