Մատչելիության հղումներ

Բալայան. Բաքուն արհամարհում է միջազգային հանրության հորդորները


ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայան, արխիվ
ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայան, արխիվ

Անտեսելով միջազգային հանրության բազմաթիվ կոչերը՝ Ադրբեջանը վերջին օրերին շարունակում է Արցախ-Ադրբեջան շփման գծի ողջ երկայնքով, Հայաստան-Ադրբեջան սահմանին տարբեր տրամաչափի զինատեսակների, այդ թվում՝ ականանետերի և նռնականետերի կիրառմամբ հրադադարի ռեժիմի խախտումները, որոնց հետևանքով կա երկու զոհ, այսօր հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

«Ադրբեջանը կոպտորեն խախտում է ապրիլի 5-ի կրակի դադարեցման մասին բանավոր պայմանավորվածությունը, որով վերականգնվել է 1994 թ. մայիսի 12-ի՝ Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև համաձայնագրով հաստատված զինադադարը: Ադրբեջանն արհամարհում է հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված միջազգային հանրության հորդորները», - արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ ասել է Բալայանը ի պատասխան «Առաջին լրատվական» ծրագրի հարցի։

«Բաքվի կողմից շարունակվող ռազմական գործողությունները կարող են հանգեցնել վտանգավոր հետևանքների, որոնց ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ղեկավարության վրա», - ընդգծել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG