Մատչելիության հղումներ

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վիրավորված Համբարձում Վարդանովը ամենայն մանրամասնությամբ պատմում է ադրբեջանական գերակշռող ուժերի հարձակման ժամանակ դիրքերում գտնվող իրենց 8 հոգանոց ստորաբաժանման վարած մարտի մասին:

«Մարտական հերթապահությունն էինք տանում ըստ գրաֆիկի: Հարձակումը եղավ․ ուղղակի հակառակորդը գնդակոծելով գալիս էր առաջ», - պատմում է Վարդանովը՝ նշելով, որ հարձակվողները շուրջ երեք տասնյակ էին՝ «պատրաստված, տարիքով մոտ 30-ին մոտ»․ - «Իրենք արդեն մեր դիրքի տարածքում էին․․․ Հասավ նրան, որ ունեցանք կորուստներ: Երկու հոգի կարողացանք դուրս պրծնել»:

Զինամթերքը վերջանալուց հետո, նրա խոսքով, օգնություն չէր կարող գալ․ - «Որովհետև դիրք եկող ճանապարհը գնդակոծվում էր ամբողջովին: Իրենց տանկերն էլ էին մեր տարածքում, ու անհնար էր զինամթերք բերել»:

XS
SM
MD
LG