Մատչելիության հղումներ

Բակո Սահակյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել


Լուսանկարը՝ Լեռնային Ղարաբաղի նախագահի կայքէջի

Լուսանկարը՝ Լեռնային Ղարաբաղի նախագահի կայքէջի

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել։

Ղարաբաղի նախագահի կայքէջի փոխանցմամբ, խորհրդակցությանը քննարկվել են Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով քաղաքացիներին ու բնակավայրերին հասցված նյութական վնասի վերականգնմանը, տարածքային կառավարման օղակների և Պաշտպանության բանակի ստորաբաժանումների գործակցությանն առնչվող հարցեր:

Զեկույցներով հանդես են եկել վարչապետ Արայիկ Հարությունյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, վարչակազմերի և շահագրգիռ մյուս մարմինների ղեկավարները:

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG