Մատչելիության հղումներ

Փաստաբանը Պերմյակովի նախաքննական ցուցմունքներում էական հակասություններ չի տեսնում


Տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ Երվանդ Վարոսյան, արխիվ

Տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ Երվանդ Վարոսյան, արխիվ

Պերմյակովն այսօր հրաժարվեց հարցաքննությունից, դատարանն ընթերցեց նրա նախաքննական ցուցմունքները։

Ավետիսյանների սպանության գործով մեղադրյալ, ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովն այսօր հրաժարվեց հարցաքննությունից։ Դատարանը որոշում կայացրեց ընթերցել նրա նախաքննական ցուցմունքները։

Ըստ այդ ցուցմունքների, Պերմյակովը մտել է Ավետիսյանների տուն՝ ջուր խմելու, այնուհետև տեսել է, որ առաջին սենյակում գտնվող անձը բղավել է, փորձել է ինչ-որ մեկին զանգել, այդ պատճառով ինքը [Պերմյակովը] սկսել է կրակել։

Տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ փաստաբան Երվանդ Վարոսյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ նախաքննության ընթացքում Պերմյակովը բազմաթիվ անգամներ հարցաքննվել է նախ ռուս իրավապահների, ապա՝ հայ քննիչների կողմից, և այդ ցուցմունքներում, ըստ Վարոսյանի, էական հակասություններ չկան։

«Հարցաքննությունների արձանագրությունները ընդհանուր եթե դիտարկենք, սկզբից մինչև վերջ, ապա մենք կարող ենք ասել, որ, ըստ էության, գործի այլ ապացույցների հետ համեմատած, դրանք էական հակասություններ չունեն, պարզապես սկզբից այլ նպատակ էր նկարագրում անձը Ավետիսյանների տուն մտնելու, հետագայում, երբ որ ավելի հանգամանալից, բազմաթիվ հարցեր են իրեն տալիս, մի փոքր նպատակի առումով փոփոխություն է տեղի ունենում՝ նախ ասել է, որ պարզապես ցանկացել է ջուր խմել և այլն, իսկ վերջում նկարագրում է, որ, այո, ինքը ի սկզբանե նպատակ է ունեցել գումար և հագուստ հայթայթել, այդ նպատակով փորձել է մտնել մի քանի տներ, և վերջում քանի որ բաց է եղել Ավետիսյանների դարպասը, հայտնվել է Ավետիսյանների տանը», - ասաց Վարոսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG