Մատչելիության հղումներ

Նախագահն ընդունել է ՀԱՊԿ նիստի մասնակիցներին


Լուսանկարը՝ նախագահականի

Լուսանկարը՝ նախագահականի

Հայաստանի նախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովին և ՀԱՊԿ-ի անդամ պետությունների` Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի պատվիրակությունների ղեկավարներին, ովքեր Հայաստան են ժամանել այսօր կայանալիք ՀԱՊԿ-ի ռազմական կոմիտեի ութերորդ նիստին մասնակցելու նպատակով:

Հանդիպման մասնակիցները ներկայացրել են Ռազմական կոմիտեի նիստի օրակարգում ներառված հարցերն ու վերջինների արդիականությունը ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ամրապնդման գործում։ Մտքեր են փոխանակվել Միացյալ շտաբի գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին: Անդրադարձ է եղել կազմակերպության Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում անվտանգության ու կայունության ապահովմանը վերաբերող հարցերի, մասնավորապես՝ վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակին, ասված է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

Ըստ նույն աղբյուրի՝ հանդիպման ավարտին տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և Նիկոլայ Բորդյուժայի առանձնազրույցը, որի ժամանակ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը զեկուցել է կազմակերպության ընթացիկ քայլերի մասին: Քննարկվել են կազմակերպությունում Հայաստանի նախագահության շրջանին առնչվող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG