Մատչելիության հղումներ

logo-print

Պուտինին պաշտոնանկ անելու պահանջով հայցը վարույթ ընդունած դատավորը հեռացվել է աշխատանքից


Ստավրոպոլի շրջանի դատարանի դատավոր Տատյանա Լեսկինան զրկվել է պաշտոնից, այն բանից հետո, երբ նա վարույթ է ընդունել քաղաքացի Նիկոլայ Սուվորովի հայցը՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին պաշտոնանկ անելու պահանջով:

Ապրիլի 7-ին վարույթ ընդունված հայցում քաղաքացի Սուվորովը Պուտինին բնորոշել էր «ազգի թշնամի» և նրան մեղադրել էր «Ռուսաստանը թալանելու» մեջ:

Պուտինի դեմ հայցը վարույթ ընդունած դատավորին պաշտոնանկ անելու որոշումը հրապարակվել է Դատավորների որակավորման հանձնաժողովի կայքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG