Մատչելիության հղումներ

logo-print

Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մայրաքաղաքի Նազարբեկյան թաղամասում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ:

Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն՝ հիշյալ թաղամասի տներից մեկի վրա ավազակային հարձակման մասին ահազանգը ստացվել է ապրիլի 13-ին: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, ձեռնարկվել են անհետաձգելի դատավարական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Նախնական տվյալներով՝ չորեքշաբթի օրը ժամը 12:40-ի սահմաններում, դիմակավորված երկու անձ, տեխնիկական ուժի գործադրմամբ կոտրելով մուտքի դռան փականը, ավազակությամբ ուրիշի գույքը հափշտակելու նպատակով ապօրինի մուտք են գործել տուն և մանկահասակ՝ 5 ամսական երեխայի և նրա մոր նկատմամբ դանակով կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել գումար ու ոսկյա զարդեր: Տանն առկա կանխիկ գումարն ու ոսկյա զարդերը հափշտակելուց հետո դիմակավորված անձինք երեխայի մորը տեղափոխել են տանը հարակից ավտոտնակ և փակել այնտեղ, ինչից հետո հեռացել են։

Դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Մշակվել է քննչական պլան և կատարվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG