Մատչելիության հղումներ

ԱԳ փոխնախարարը և Իրանի դեսպանը քննարկել են հայ-իրանական համատեղ ծրագրերի ընթացքը


ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյան, արխիվ
ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյան, արխիվ

Արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը այսօր ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին:

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել ներկա վիճակին և քննարկել երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները:

Քոչարյանն ընդգծել է Հայաստանի և Իրանի միջև ավանդական բարիդրացիական հարաբերությունների բարձր մակարդակը:

Անդրադարձ է կատարվել համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին և այդ համատեքստում ձեռնարկվելիք քայլերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG