Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ԶՈւ ԳՇ պետը ժամանել է Երևան


Վալերի Գերասիմով, արխիվ
Վալերի Գերասիմով, արխիվ

Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը ժամանել է Երևան՝ մասնակցելու ՀԱՊԿ նախարարների խորհրդին առընթեր Ռազմական կոմիտեի նիստին։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, նիստի ընթացքում քննարկվելու են կազմակերպության անդամ երկրների անվտանգությանն ու մարտահրավերներին վերաբերող հարցեր։

Նիստին մասնակցելու են նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և Ռազմական կոմիտեի անդամները՝ ՀԱՊԿ միասնական շտաբի պետը, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերն ու Ղրղըզստանի ԶՈւ ԳՇ ներկայացուցիչը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG