Մատչելիության հղումներ

Ուրուգվայը ուշադրությամբ հետևում է Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումներին


Արմենիա հրապարակը Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում
Արմենիա հրապարակը Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում

Ուրուգվայում Հայաստանի պատվո հյուպատոս Ռուբեն Աբրահամյանը և Հայ Առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ Հակոբ արքեպիսկոպոս Կելլենջյանը հանդիպում են ունեցել Ուրուգվայի արտաքին հարաբերությունների նախարար Ռոդոլֆո Նին Նովոայի հետ:

Հյուպատոսն ու Հայոց թեմի առաջնորդը հայ համայնքի անունից իրենց մտահոգությունն են հայտնել Ուրուգվայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում վերջին շաբաթներին տեղի ունեցած արյունալի իրադարձությունների վերաբերյալ: Նրանք հանգամանալից տեղեկություններ են փոխանցել նախարարին, ով ընդգծել է, որ Ուրուգվայը ուշադրությամբ հետևում է դեպքերի զարգացմանը, պահպանելով զգուշավոր և հավասարակշռված դիրքորոշում՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ:

Հյուպատոսն ու Հայոց թեմի առաջնորդը հանդիպումներ են ունեցել նաև Ուրուգվայում Ռուսաստանի դեսպանի և Ֆրանսիայի դեսպանության քաղաքական հարցերով պատասխանատուի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG