Մատչելիության հղումներ

Քրգործ՝ զինված ընդհարումների ժամանակ մարդասիրական նորմերի խախտման փաստերով


Զոհվածների դիակների փոխանակումը ղարաբաղյան շփման գծում, 10-ը ապրիլի, 2016թ.
Զոհվածների դիակների փոխանակումը ղարաբաղյան շփման գծում, 10-ը ապրիլի, 2016թ.

Զինվորական քննչական գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել ապրիլի 10-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ հայկական կողմին հանձնված 18 հայ զինծառայողների մարմինների վրա արտաքին զննությամբ արձանագրված խոշտանգումների, անարգանքի հետքերի առնչությամբ:

Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը «Ազատությանը» փոխանցեց, որ քրեական գործը հարուցված է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 390-րդ հոդվածի 6-րդ մասի հատկանիշներով, այն է՝ զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի, միջազգային պայմանագրերով նախատեսված խախտումների դեպքերի առթիվ:

«Վարույթն իրականացնող մարմինը նշանակել է դատաբժշկական փորձաքննություններ՝ պարզելու մեր զինծառայողներից յուրաքանչյուրի մահվան պատճառը, մարմնական վնասվածքների բնույթն ու ծանրության աստիճանը, դրանց պատճառահետևանքային կապը մահվան հետ և թե որ մարմնական վնասվածքը երբ է պատճառվել՝ նախքա՞ն զոհվելը, թե՞ մահից հետո: Այս պահին դեռևս եզրակացությունները չենք ստացել, դրանց մասին տեղեկություն կտրամադրենք լրացուցիչ», - «Ազատության» հետ զրույցում, մասնավորապես, ասաց Տռուզյանը:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG