Մատչելիության հղումներ

Մոսկվայի դատարանը ռուսաստանաբնակ հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին մեղավոր ճանաչեց 700 հազար դոլար յուրացնելու մեջ և դատապարտեց 4 տարվա ազատազրկման, տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Դատարանը Հայրապետյանին մեղավոր է ճանաչել ՌԴ Քր․Օր 159-րդ հոդվածի 4-րդ կետով և դատապարտել 4 տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի քրեակատարողական գաղութում», - հայտարարել է դատավորը:

Դատավորը ապացուցված է համարել, որ Հայրապետյանը խարդախությամբ 700 հազար դոլար է յուրացրել Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից՝ խոստանալով աջակցել նրա որդու նկատմամբ դատավճռի մեղմացմանը, մինչդեռ դատավճռի վրա ազդելու լծակներ չի ունեցել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG