Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանցի ծանրորդները՝ Եվրոպայի չեմպիոն և փոխչեմպիոն


Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության տղամարդկանց 77 կիլոգրամ քաշային կարգի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներ Անդրանիկ Կարապետյանը և Տիգրան Մարտիրոսյանը նվաճել են, համապատասխանաբար, Եվրոպայի չեմպիոնի և փոխչեմպիոնի կոչումները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, 21-ամյա Անդրանիկ Կարապետյանը ցույց է տվել երկամարտի ընդհանուր 367 կիլոգրամ արդյունք՝ պոկում վարժությունում՝ 170, հրում վարժությունում՝ 197 կիլոգրամ:

Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալին արժանացել է Ռումինիան ներկայացնող Դումիտրու Կապտարին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG