Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ ‪Նալբանդյանն ապրիլի 15-ին երկօրյա այցով կմեկնի Պեկին։

Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ, Նալբանդյանը Չինաստանի մայրաքաղաքում հանդիպումներ կունենա Չինաստանի արտգործնախարար Վան Իի և Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Ռաշիդ Ալիմովի հետ:

Այցի ընթացքում Էդվարդ Նալբանդյանը կստորագրի հուշագիր, որով Հայաստանը Շանհայի համագործակցության կազմակերպությունում կստանա երկխոսության գործընկերոջ կարգավիճակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG