Մատչելիության հղումներ

ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԽ պաշտպանության հանձնաժողովների համատեղ նիստ Երևանում


Հայաստանի Ազգային ժողովի շենքը Երևանում

Հայաստանի Ազգային ժողովի շենքը Երևանում

Վաղը Երևանում տեղի կունենա Հայաստանի Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի և Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի համատեղ նիստը:

Հայաստանի Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նիստի ընթացքում կքննարկվեն «Հարավային Կովկասում ռազմաքաղաքական իրավիճակին, հայ-ռուսական ռազմական, ռազմատեխնիկական, ռազմարդյունաբերական ոլորտներին և միջազգային ահաբեկչության, ծայրահեղականության և այլատյացության հակազդմանը վերաբերող հարցեր»:

Նախատեսվում է հայտարարություն լրատվամիջոցների համար, նիստի մասնակիցները կայցելեն Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG