Մատչելիության հղումներ

Ուկրաինայի վարչապետ ընտրվեց Վլադիմիր Գրոյսմանը


Վլադիմիր Գրոյսման
Վլադիմիր Գրոյսման

Վլադիմիր Գրոյսմանն այսօր ընտրվել է Ուկրաինայի վարչապետ։ Գրոյսմանի օգտին քվեարկել են Գերագույն ռադայի 257, դեմ՝ 50 պատգամավորներ:

Արսենի Յացենյուկը, հիշեցնենք, ապրիլի 10-ին հայտարարեց Ուկրաինայի վարչապետի պաշտոնից իր հրաժարականի մասին։ Հաջորդ օրը երկրի նախագահ Պետրո Պորոշենկոն խորհրդարանականներին հորդորեց ստեղծել նոր կոալիցիա և ընդունել Յացենյուկի հրաժարականը՝ հայտարարելով, որ իր թեկնածուն Գերագույն ռադայի խոսնակ Վլադիմիր Գրոյսմանն է:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG