Մատչելիության հղումներ

logo-print

Օբամա․ «ԻՊ-ը պաշտպանվում է, մենք՝ հարձակվում»


ԱՄՆ - Նախագահ Բարաք Օբաման ելույթ է ունենում Կենտրոնական հետախուզական վարչության կենտրոնակայանում, Լենգլի, Վիրջինիա նահանգ, 13-ը ապրիլի, 2016թ․

ԱՄՆ - Նախագահ Բարաք Օբաման ելույթ է ունենում Կենտրոնական հետախուզական վարչության կենտրոնակայանում, Լենգլի, Վիրջինիա նահանգ, 13-ը ապրիլի, 2016թ․

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ի և աջակիցների պայքարի շնորհիվ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը պաշտպանական դիրքերի է անցել:

«Իսլամական պետություն»-ը պաշտպանվում է, իսկ մենք՝ հարձակվում», - Ազգային անվտանգության խորհրդի հետ հանդիպման ընթացքում ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ ընդգծելով․ - «Չպետք է բաց թողնել պահը»:

Օբամայի խոսքով՝ Միացյալ Նահանգների թիրախում են ահաբեկչական խմբավորման առաջնորդները:

«Իսլամական պետություն»-ը իսկապես ոչնչացնելու միակ ճանապարհը Սիրիայում քաղաքացիական պատերազմին վերջ դնելն է», - ասել է Միացյալ Նահանգների նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG