Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-Ռուսաստան հանդիպում ապրիլի 20-ին Բրյուսելում


ՆԱՏՕ-ի դրոշը Բրյուսելում Հյուսիսատլանտյան դաշինքի կենտրոնակայանի վրա, արխիվ
ՆԱՏՕ-ի դրոշը Բրյուսելում Հյուսիսատլանտյան դաշինքի կենտրոնակայանի վրա, արխիվ

Ապրիլի 20-ին Բրյուսելում տեղի կունենա ՆԱՏՕ-Ռուսաստան հանդիպումը, որը վերջին անգամ 2014 թվականին էր կազմակերպվել:

Հյուսիսատլանտյան դաշինքի խոսնակ Կարմեն Ռոմերոն հայտնել է, որ օրակարգում ընդգրկված հարցերից է Ուկրաինայի արևելքում ընթացող պատերազմը, Մինսկի համաձայնագիրը, որը պետք է վերջ դներ Ուկրաինայի կառավարական զորքերի և ռուսամետ անջատականների միջև մարտական գործողություններին:

Համաձայն խոսնակի՝ հանդիպման ընթացքում կքննարկվեն նաև ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի ռազմական գործողությունները, Աֆղանստանում և տարածաշրջանում ահագնացող ահաբեկչության վտանգները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG