Մատչելիության հղումներ

logo-print

ԵԱՏՄ միջկառավարական հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 20-ին Երևանում


Մոսկվայում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ նիստն անցկացնել մայիսի 20-ին՝ Երևանում։

«Միջկառավարական խորհրդի նիստին քննարկվել են հարցեր, որոնց շուրջ պետք է հստակեցնել կողմերի տեսակետները, որպեսզի հանձնաժողովը կարողանա առաջ շարժվել և նոր փաստաթղթեր պատրաստել։ Մասնավորապես՝ մենք պայմանավորվել ենք Միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի ընթացքում՝ Երևանում, վերադառնալ Նավթի ու նավթամթերքի միասնական շուկայի ստեղծման հայեցակարգի մասին հարցին։ Երևանում կշարունակենք քննարկել նաև երկաթուղային փոխադրումների հարցը։ ԵՏՄ կառավարությունների ղեկավարները պայմանավորվել են, որ նման հանդիպումներ ավելի հաճախ կկազմակերպվեն»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով վկայակոչելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջը, ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG