Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Կարեն Միրզոյանի հետ


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հանդիպել է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյանի հետ:

«Զրուցակիցները քննարկեցին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիվ գործողությունները կասեցնելուն ուղղված ջանքերը, մտքեր փոխանակեցին առկա իրավիճակի շուրջ, անդրադարձ արվեց միջազգային ասպարեզում ձեռնարկվելիք քայլերին», - նշված է Հայաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում, - «Հանդիպմանը քննարկվեց Ադրբեջանի հետագա սադրանքները կանխելու նպատակով համապատասխան միջոցների ձեռնարկումը, այդ առումով կարևորվեց միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկության իրագործումը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG