Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ մասնակից պետությունների դեսպաններին


Լուսանկարը՝ Հայաստանի արտգործնախարարության
Լուսանկարը՝ Հայաստանի արտգործնախարարության

Արտաքին գործերի նախարար Էդվարդ ‎Նալբանդյանն այսօր հանդիպել է Հայաստանում հավատարմագրված ԵԱՀԿ մասնակից պետությունների դեսպանների հետ:

Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ, Նալբանդյանն անդրադարձել է ապրիլի սկզբին Ադրբեջանի և Ղարաբաղի շփման գծի երկայնքով Բաքվի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքներին։

«Իր ագրեսիվ գործողություններով ‪Ադրբեջանը փաստացի փորձեց հրաժարվել խաղաղ ճանապարհով հարցը կարգավորելու իր կողմից ստանձնած միջազգային պարտավորություններից, կոպտորեն խախտեց միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, ԵԱՀԿ բազմաթիվ գագաթաժողովների և նախարարական խորհուրդների որոշումներն ու հռչակագրերը, բացահայտորեն արհամարհեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարությունները», - ասել է Հայաստանի արտգործնախարարը:

Նալբանդյանը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ակտիվ դերակատարությունը և ընդգծել նրանց ջանքերին սատարելու անհրաժեշտությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG