Մատչելիության հղումներ

ՀՀ ՊՆ զորամասում զինվոր է մահացել, դեպքի հանգամանքները պարզվում են


Քննչական կոմիտեի շենքը Երևանում
Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Սևակ Խաչատրյանի մահվան հանգամանքները։

«Ապրիլի 12-ին ժամը 10:30-ի սահմաններում, Հայաստանի պաշտպանության նախարարության N զորամասի դիտակետում գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սևակ Նորայրի Խաչատրյանը: Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG