Մատչելիության հղումներ

Օհանյանը Միլսին է ներկայացրել արձանագրված ռազմական հանցագործությունները


Լուսանկարը՝ Հայաստանի պաշտպանության նախարարության
Լուսանկարը՝ Հայաստանի պաշտպանության նախարարության

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:

Պաշտպանության նախարարության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ հարձակողական գործողություններին և շփման գծում ներկայումս տիրող իրավիճակին առնչվող հարցեր:

Օհանյանը դեսպանին է ներկայացրել ադրբեջանական կողմի բացահայտ ագրեսիայի հիմնական առաձնահատկությունները, այդ թվում՝ հայկական կողմի զինծառայողների և քաղաքացիական անձանց դեմ ադրբեջանական զինուժի գործած ռազմական հանցագործությունները և զինված հակամարտության իրավունքի այլ դրույթների կոպիտ ոտնահարումները, և նշել է, որ ձեռնամուխ է լինելու այդ հանցագործություններին միջազգայնորեն ընդունված իրավական գնահատական տալուն:

Եվս մեկ անգամ կարևորվել է միջնորդական ակտիվ ջանքերի և հրադադարը գրավոր պայմանավորվածությամբ ամրապնդելու, վստահության ամրապնդման մեխանիզմների ստեղծման հրամայականը` որպես հակամարտության շուրջ ձևավորված զինված դիմակայության թուլացման նախապայման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG