Մատչելիության հղումներ

Ոստիկաններին չի հաջողվում բացել Գառնի գյուղ տանող գլխավոր ճանապարհը


Ոստիկաններին դեռևս չի հաջողվում բացել Գառնի տանող գլխավոր ճանապարհը։

Նշենք, որ ցուցարարները պահանջում են վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը, ինչպես նաև դադարեցնել Ազատ գետի տարածքում իրականացվող շինարարական աշխատանքները և չեղյալ հայտարարել Ազատ գետի հաշվին Արտաշատի տարածաշրջանի 12 գյուղերի ոռոգման կառավարության ծրագիրը։ Նրանց պնդմամբ, այդ ծրագրից ոչ թե այդ 12 գյուղերի բնակիչներն են օգտվելու, այլ Հովիկ Աբրահամյանը, ով, գյուղացիների խոսքով, այդ տարածաշրջանում մեծ հողատարածքներ ունի։

Կոտայքի մարզի ոստիկանապետ Լաերտ Գրիգորյանը վստահեցրեց, որ Գառնիի կիրճում շինարարական աշխատանքներն արդեն մի քանի օր է դադարեցված են։ Սակայն ցուցարարները երաշխիք են պահանջում, որ շինտեխնիկան առհասարակ դուրս կբերվի Գառնիից, և որ գյուղապետը հետ կվերցնի շինարարական աշխատանքների թույլտվությունը, հակառակ դեպքում խոստանում են պահանջել նաև գյուղապետի հրաժարականը։

Ոստիկանները երկու անգամ շղթա կազմած փորձեցին հատուկ գործողություններ իրականացնել և բացել ճանապարհը, սակայն ակցիայի մասնակիցները, մեծամասամբ կանայք, նստեցին գետնին, ոստիկանները հետ քաշվեցին։

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG