Մատչելիության հղումներ

Օհանյանը այցելել է հոսպիտալ, հետաքրքրվել ծանր վիրավորների բուժման ընթացքով


Լուսանկարը՝ ՊՆ-ի

Լուսանկարը՝ ՊՆ-ի

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ կրկին այցելել է ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության այսօր տարածած հաղորդագրության համաձայն՝ Օհանյանը զինվորական հոսպիտալի պետի և բժիշկների հետ տեսակցել է վերջին մի քանի օրերին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողներին:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հատուկ ուշադրություն է դարձրել ծանր վիրավորների վիճակին, բժշկական անձնակազմի հետ քննարկել է նրանց առողջության հարցն ու բուժման ընթացքը:

Նախարարը զրուցել է նաև զինծառայողների հետ՝ քաջալերել և մաղթել շուտափույթ ապաքինում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG