Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ «Տրոյկան» կարևորում է ԼՂ քաղաքական գործընթացի ակտիվացումը


Ձախից՝ աջ․ Ավստրիայի, Գերմանիայի, Սերբիայի ԱԳ նախարարներ Սեբաստիան Կուրց, Ֆրանկ-Վալտեր Շտայնմայեր, Իվիցա Դաչիչ և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիեր, Բեռլին, 12-ը ապրիլի, 2016թ․

Ձախից՝ աջ․ Ավստրիայի, Գերմանիայի, Սերբիայի ԱԳ նախարարներ Սեբաստիան Կուրց, Ֆրանկ-Վալտեր Շտայնմայեր, Իվիցա Դաչիչ և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիեր, Բեռլին, 12-ը ապրիլի, 2016թ․

ԵԱՀԿ-ի «Տրոյկան»՝ կազմակերպության գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, նախկին նախագահող՝ Սերբիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Իվիցա Դաչիչը, հաջորդ նախագահող՝ Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը, ինչպես նաև ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը երեկ Բեռլինում կայացած հանդիպման ժամանակ ԵԱՀԿ-ի տարածաշրջանում վերջին զարգացումների համատեքստում քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածաշրջանում:

ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ «Տրոյկան» կողմերին կոչ է արել վերջ տալ բռնություններին, խստորեն պահպանել հրադադարը և ընդգծել է, որ չի կարող լինել հակամարտության ռազմական լուծում: Հանդիպման մասնակիցները անչափ կարևորել են լարվածության թուլացումը և քաղաքական գործընթացի ակտիվացումը, ողջունել են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ապրիլի 5-ի հայտարարությունը և իրենց աջակցությունը հայտնել Մինսկի խմբի ու դրա համանախագահների ջանքերին: Նրանք կշարունակեն ուշադրությամբ հետևել զարգացումներին և խթանել քաղաքական գործընթացը, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG