Մատչելիության հղումներ

Գառնի գյուղի բնակիչներն այսօր առավոտից փակել են գյուղ տանող գլխավոր ճանապարհն ու տեղի իշխանություններից պահանջում են դադարեցնել Ազատ գետի տարածքում իրականացվող շինարարական աշխատանքները և չեղյալ հայտարարել Ազատ գետի հաշվին Արտաշատի տարածաշրջանի 12 գյուղերի ոռոգման կառավարության ծրագիրը։

Ծրագիրը քննարկվել է դեռևս երկու տարի առաջ, և դեռ այն ժամանակ գառնեցիները պնդում էին, որ ծրագրի իրագործման դեպքում իրենց հողերը կմնան անջրդի, քանի որ գյուղի կողքով անցնող Ազատ գետի ջուրն առանց այդ էլ պակասել է։

Նախագծին կողմ արտահայտվող Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանը, վկայակոչելով կառավարության որոշումը, պնդում է, որ ծրագիրը շահավետ է նաև գառնեցիների համար, քանի որ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրում ընդգրկված է նաև Գառնին ջրով ապահովելու ծրագիր։

Այս պահին Ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Վարդան Վարդանյանը հորդորում է բնակիչներին բացել ճանապարհը, գյուղացիները, սակայն, չեն ենթարկվում։

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG