Մատչելիության հղումներ

ԼՂ հանձնաժողովը տեղեկություն է ստացել անհայտ կորած զինվորի մասին


Ադրբեջանը տեղեկություն է հաղորդել անհետ կորած հայ զինվորի մասին: «Կարմիր խաչն է մեզ փոխանցել այս լուրը, որ ադրբեջանական կողմը նման բան է ասում, և բանակցություններ ենք վարում, որպեսզի կարողանանք տեղափոխել զինվորի մարմինը», - «Ազատությանը» ասաց Լեռնային Ղարաբաղի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին ադրբեջանական կողմը Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում հայկական կողմին հանձնեց 18 զոհված զինծառայողի մարմին։ Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը, սակայն, հաղորդեց, որ մեկ հոգու ճակատագիր շարունակում է մնալ անհայտ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG