Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ. Հակառակորդը շարունակում է խախտել հրադադարի մասին պայմանավորվածությունը


Հայ զինվորը շփման գծում, 8-ը ապրիլի, 2016թ.

Հայ զինվորը շփման գծում, 8-ը ապրիլի, 2016թ.

Այսօր սպասվում է Գարեգին երկրորդ և Արամ առաջին կաթողիկոսների այցը Լեռնային Ղարաբաղ։

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, ապրիլի լույս 13-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում օպերատիվ իրադրությունը մնացել է նույնը:

Ըստ Ղարաբաղի ռազմական գերատեսչության, հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից խախտել կողմերի միջև ձեռք բերված կրակի դադարեցման մասին բանավոր պայմանավորվածությունը՝ կրակելով ինչպես դիպուկահար զենքերից, այնպես էլ նռնականետերից:

Ընդհանուր առմամբ, նշված ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը կատարել է 106 խախտում: Իրավիճակը կայունացնելու նպատակով Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները հակառակորդին պատասխանել են 23 անգամ:

Հակառակորդի խախտումների հետևանքով վիրավորվել է Պաշտպանության բանակի 1 զինծառայող:

Նշենք, որ այսօր կեսօրին սպասվում է Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինի այցը Լեռնային Ղարաբաղ։

Երեկ Ստեփանակերտ են ժամանել Հայաստանի Ազգային ժողովի չորս խմբակցությունների ղեկավարները։ Նրանք երեկոյան հանդիպել են Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ։

Հայ ազգային կոնգրես խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի փոխանցմամբ, Հայաստանի խորհրդարանականները Լեռնային Ղարաբաղի նախագահի հետ քննարկել են ապրիլի 2-ից մինչ այս պահը սահմանին տիրող իրավիճակը։

Երեկ ավելի ուշ Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արայիկ Հարությունյանը մեքենաներով պարգևատրեց Պաշտպանության բանակի երեք զինծառայողներին, ովքեր խոցել էին հակառակորդի երկու ուղղաթիռ և հինգ տանկ։

XS
SM
MD
LG