Մատչելիության հղումներ

ՀՀ ՊՆ․ Սահմանի հյուսիս-արևելքում ադրբեջանցիները 12 խախտում են կատարել


Հայ զինվորը մարտական հերթապահություն է իրականացնում հայ-ադրբեջանական սահմանին, արխիվ
Հայ զինվորը մարտական հերթապահություն է իրականացնում հայ-ադրբեջանական սահմանին, արխիվ

Ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը կատարել է 12 խախտում և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: Այս մասին հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG