Մատչելիության հղումներ

ԼՂ ՊԲ․ Հակառակորդը շարունակում է կրակել, ՊԲ զինծառայող է վիրավորվել


ԼՂ ՊԲ զինծառայողը մարտական հերթապահություն է իրականացնում Մարտունու մոտ, 8-ը ապրիլի, 2016թ․

ԼՂ ՊԲ զինծառայողը մարտական հերթապահություն է իրականացնում Մարտունու մոտ, 8-ը ապրիլի, 2016թ․

Ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը մնացել է նույնը: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից խախտել կողմերի միջև ձեռք բերված կրակի դադարեցման մասին բանավոր պայմանավորվածությունը՝ կրակելով ինչպես դիպուկահար զենքերից, այնպես էլ նռնականետերից:

Ընդհանուր առմամբ, նշված ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը կատարել է 106 խախտում: Իրավիճակը կայունացնելու նպատակով Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները հակառակորդին պատասխանել են 23 անգամ:

Հակառակորդի խախտումների հետևանքով վիրավորվել է Պաշտպանության բանակի 1 զինծառայող:

Ղարաբաղյան ուժերը շարունակում են ուշադիր հետևել մարտագծում տիրող իրավիճակին և անհրաժեշտության դեպքում դիմում հակաքայլերի, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG