Մատչելիության հղումներ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է քաղաքական լուծում, մեր նպատակը պետք է լինի բանակցությունների վերսկսումը, Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում ԼՂ հակամարտության վերաբերյալ իր զեկուցման ժամանակ հայտարարեց Եվրամիության միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին։

«Լեռնային Ղարաբաղում ապրիլի սկզբին տեղի ունեցած իրադարձությունները կրկին հիշեցնում են, թե որքան վտանգավոր կարող է լինել ձգձգված հակամարտությունը»,- ասաց ԵՄ բարձր ներկայացուցիչը՝ շեշտելով, որ Եվրոպական միությունը, որը սատարում է ԵԱՀԿ Մինսկին, պետք ավելացնի իր ջանքերը հակամարտության կարգավորման ուղղությամբ։

«ԵՄ-ն սատարում է մադրիդյան սկզբունքների վրա հիմնված կարգավորմանը, բայց լուծումը կողմերի ձեռքում է, նրանք պետք է պատրաստ լինեն կատարել ողջամիտ փոխզիջումներ խաղաղության հաստատման ուղղությամբ»,- նաև ասաց Մոգերինին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG