Մատչելիության հղումներ

Սիրիայում վթարի է ենթարկվել ռուսական ռազմաօդային ուժերի ՄԻ-28 ուղղաթիռը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, ուղղաթիռը չի խոցվել։ «Ըստ զեկույցի, ուղղաթիռի վրա չեն կրակել», - ասված է նախարարության հաղորդագրությունում։

Ըստ Ռուսաստանի ռազմական գերատեսչության, ուղղաթիռի անձնակազմի երկու անդամները մահացել են, նրանց մարմինները գտնվում են Սիրիայում տեղակայված «Հմեյմիմ» ռուսական ավիաբազայում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG