Մատչելիության հղումներ

Շվեդ-թուրքական ընկերակցության փոխնախագահը հրաժարական է տվել հայերին վիրավորելու համար


Տեսարան Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմից

Տեսարան Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմից

Շվեդ-թուրքական ընկերակցության փոխնախագահը հրաժարական է տվել՝ հայերի հասցեին արած վիրավորական արտահայտության համար:

«Ասոշիեյթեդ փրես»-ի փոխանցմամբ, ապրիլի 10-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում անցկացված ցույցի ժամանակ Բարբարոս Լեյլանին հայտարարել է. - «Թուրքն արթնանում է, հայ շների վերջը կտրվի, մա՛հ հայ շներին, մա՛հ, մա՛հ»։

Երկուշաբթի օրը ընկերակցության կայքում նա ներողություն է խնդրել` ասելով, թե իրեն սխալ են հասկացել:

Էթնիկ ատելություն հրահրելու մեղադրանքով՝ շվեդական իրավապաշտպան կազմակերպությունը դիմել է ոստիկանություն:

Հայկական ընկերակցությունը ևս պատրաստվում է դիմել ոստիկանություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG