Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը հանդիպել է Արամ առաջինի և Գարեգին երկրորդի հետ


Լուսանկարը՝ Հայաստանի նախագահականի
Լուսանկարը՝ Հայաստանի նախագահականի

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ առաջինի և Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ։

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, նախագահը, Վեհափառ Հայրապետը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը հանդիպման ընթացքում քննարկել են վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջան շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:

Զրուցակիցները կարևորել են պետություն-եկեղեցի ջանքերի համատեղումը՝ ի նպաստ համազգային կարևորագույն խնդիրների ու առկա մարտահրավերների լուծման:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը Սերժ Սարգսյանի հետ խոսել են Լեռնային Ղարաբաղ իրենց առաջիկա այցի մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG