Մատչելիության հղումներ

Հարուցվել է քրգործ մարտի 24-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ


Ռուզաննա Եղնուկյան

Ռուզաննա Եղնուկյան

Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել մարտի 24-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, ճակատի վնասվածք ստացած Ռուզաննա Եղնուկյանը, ինչպես «Ազատությանը» փոխանցեց նրա փաստաբան Տիգրան Հայրապետյանը, ճանաչվել է տուժող: Իսկ գործով մեղադրյալ առայժմ չկա:

Եղնուկյանը մասնակցում էր ի պաշտպանություն Գևորգ Սաֆարյանի բողոքի ակցիային։ Նա պնդում է, որ գլխին հարված է ստացել: Եղնուկյանի փաստաբանի խոսքով, Ռուզաննան հինգ օր անցկացրել է հիվանդանոցում, և մինչև օրս նրա առողջությունը չի վերականգնվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG