Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը մտահոգված է ԼՂ շփման գծում իրավիճակի սրման առնչությամբ


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հանդիպել է Երևան ժամանած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանին։

Արտգործնախարարության փոխանցմամբ, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին ներկայացրել է ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Ղարաբաղի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքները՝ այդ առումով կարևորելով ռազմական գործողությունների անթույլատրելիության մասին միջազգային հարնության հստակ դիրքորոշումը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը խորը մտահոգություն է հայտնել հակամարտության գոտում իրավիճակի սրման հետ կապված՝ նշելով, որ ՄԱԿ-ն իր միասնական դիրքորոշումն արտահայտել է՝ անվերապահ աջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին։

Հանդիպման օրակարգում էին Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները, միգրացիոն ճգնաժամին առնչվող խնդիրներ։

Զրուցակիցները քննարկել են ՄԱԿ-ում Հայաստանի ներգրավվածությանը վերաբերող հարցեր, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից Հայաստանում իրականացվող արդյունավետ ծրագրերը:

Հանդիպումից հետո ստորագրվել են Հայաստանի և ՄԱԿ-ի միջև առաջիկա չորս տարիներին տարբեր ոլորտներում համագործակցության վերաբերյալ մի շարք փաստաթղթեր՝ Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գործողությունների, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի գործունեության ծրագրերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG